«Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը նախագահական ընտրություններին մասնակցության ձեւաչափի վերաբերյալ հայտարարություն կանի առաջիկա օրերին: Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց ԲՀԿ ղեկավար գագիկ Ծառուկյանի մամուլի խոսնակ Իվետա Տոնոյանը:

«Հանրությունը ստիպված չի լինի երկար սպասել»,- ասաց նա:

Ավելի վաղ Իվետա Տոնոյանն ասել էր, թե առաջիկա նախագահական ընտրություններին «Բարգավաճ Հայաստան» կուսակցության մասնակցության ձեւաչափի վերաբերյալ Գագիկ Ծառուկյանը հայտարարություն կանի դեկտեմբերի 1-ից 5-ն ընկած ժամանակահատվածում: Սակայն, դեկտեմբերի 4-6-ը տեղի է ունենալու «Բարգավաճ Հայաստան» կուսակցության խորհրդարանական պատվիրակության աշխատանքային այցը Բրյուսել, որի շրջանակներում նախատեսված են մի շարք հանիդպումներ: Ենթադրվում է, որ նախագահական ընտրությունների վերաբերյալ հայտարարությունը կարվի Բրյուսելից վերադառնալուց հետո: