ԱՄՆ Օհայո նահանգի համալսարանի պրոֆեսոր Ռիչարդ Փեթին մռայլ մտքերից ազատվելու նոր միջոց է առաջարկել. դրա համար անհրաժեշտ է դրանք գրել թղթի վրա եւ թուղթը դեն նետել:
Մադրիդի եւ Օհայոյի համալսարանների գիտնականները նոր հոգեբանական մեթոդը փորձարկել են երեք փորձերի շրջանակներում: Նրանց հաջողվել է ապացուցել, որ բացասական մտքերից ազատվելու համար բավարար է այդ մտքերով թուղթը դեն նետել, իսկ դրական մտքերը հաստատելու համար պետք է դրանք գրել թղթի վրա եւ պահել:
Փորձերից մեկին մասնակցել է իսպանացի 83 ուսանող, նրանց խնդրել են թղթին հանձնել իրենց արտաքին տեսքի գնահատականը՝ դրական կամ բացասական, որից հետո նրանց մի մասին խնդրել են դեն նետել գրածը, մյուսներին՝ ուղղել քերականական սխալներն իրենց «ինքնագնահատականում»:
Դրանից հետո ուսանողները նորից պետք է գնահատեին իրենց արտաքին տեսքը: Պարզվել է, որ նրանք, ովքեր նետել էին իրենց գրածը, իրենց կարծիքը չեն փոխել, իսկ նրանք, ովքեր ուղղումներ էին արել իրենց գրածում, ավելի նրբանկատ էին դարձել իրենց արտաքինի գնահատականներում, գրում է «ԱԻՖ»-ը:
Երկորդ փորձի ժամանակ 284 ուսանողներ գնահատել են միջերկրածովյան դիետան, ընդ որում, հաճախ նրանք ներկայացրել են իրենց մտքերը գրատախտակին, իկս մյուսները՝ թղթի վրա: Կրկին իրենց գրածները դեն նետածներն իրենց կարծիքը չեն փոխել, իսկ մյուսները՝ փոխել են:





























