Այսօրվա դրությամբ բակային համայցերի արդյունքում արձանագրվել է սիբիրյան խոցին բնորոշ ախտանշաններով կասկածելի ընդամենը 55 դեպք, որից 10-ը լաբորատոր հետազոտությունների արդյունքում հաստատվել է: Օջախում բնակչությունը հաճախ բժշկական օգնության է դիմում մաշկի ամբողջականության անգամ փոքր խախտումների դեպքում, ինչի արդյունքում բավական շատ են գերախտորոշման դեպքերը: Ներկայումս  հոսպիտալացված հիվանդներ չկան:

Առողջապահության նախարարության մամուլի ծառայությունից հայտնում են, որ սիբիրյան խոց հիվանդության դեմ պայքարի կանխարգելիչ եւ  հակահամաճարակային միջոցառումները շարունակվում են: