Քաղաքային համայնքների տարածքում ընտանի կենդանիների պահպանման կանոնների խախտումը պետք է տուգանվի նվազագույն աշխատավարձի հնգապատիկից տասնապատիկի չափով: ՀՀ Ազգային Ժողովում այս պահին քննարկվում է Վարչական իրավախախտումների մասին օրենսգրքում փոփոխություն կատարելու հարցը:

ՀՀ արդարադատության նախարար Հրայր Թովմասյանն ասաց, որ եթե գործող օրենսգրքով տուգանքներ սահմանված էին միայն կատուների եւ շների համար, ապա առաջարկվող փոփոխություններով՝ բոլոր ընտանի կենդանիների:

Եթե առաջարկվող փոփոխություններն ընդունվեն, ապա ընտանի կենդանի պահողների նկատմամբ տուգանքները կբարձրանան, եթե իհարկե դրանց պահպանման կանոնները խախտվեն:

Իսկ եթե ընտանի կենդանին վնաս պատճառի այլ անձանց գույքին կամ առողջությանը, ապա տուգանքը ներկայիս նվազագույն աշխատավարձի 20%-ից կբարձրանա մինչեւ նվազագույն աշխատավարձի քսանապատիկից հիսնապատիկը: