«ՆԱՍԴԱՔՕԷՄԷՔՍ Արմենիա» բորսայում այսօր՝ դեկտեմբերի 4-ին ամերիկյան դոլարի միջին փոխարժեքը կազմել է 408,12 դրամ; Երեկվա համեմատ դոլարը թանկացել է՝ 0,15 %-ով կամ 0.24 դրամով:

Բորսայում այսօր վաճառվել է 6,55 մլն դոլար: Չի բացառվում, որ ՀՀ կենտրոնական բանկն իրականացրել է արտարժութային ինտերվենցիա՝ դոլարի հետագա աճը կանխելու համար:

Կանխիկ արտարժույթի շուկայում դոլարի առուվաճառքի առավել տարածված փոխարժեքային մարժան 407-409 դրամն է:

Forex միջազգային շուկայում եվրոն կայուն սակարկվում է 1,3 դոլարից բարձր փոխարժեքով, ինչին նպաստում են Հունաստանի պարտքային խնդիրների լուծմանն ուղղված քայլերը:

Ռուսաստանի կենտրոնական բանկն այսօր եւս չափավոր բարձրացրել է դոլարի փոխարժեքը ռուբլու նկատմամբ՝ 1 դոլարն արժե 30,9940 ռուբլի: