ՀԱԿ-ը դեկտեմբերի 10-ին 13.00-ին Ազատության հրապարակից  մեկնարկելու է ամենամյա երթը, որը նվիրված է  Մարդու իրավունքների միջազգային օրվան: Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց ՀՀՇ նախագահ, ՀԱԿ խմբակցության ԱԺ պատգամավոր Արամ Մանուկյանը:Նրա խոսքով, այդ երթը ավանդական է եւ արդեն 4-րդ տարին է , ինչ այն անցկացվում է: Հարցին, թե Լեւոն Տեր -Պետրոսյանը մասնակցելու է երթին, ասաց, որ չի կարող ասել: