Դեկտեմբերի 5-6 –ը  ՀԱԿ-ը ԱԺ  արտահերթ նիստը տապալելու վերաբերյալ  հավաքված ստորագրություններով դիմումը մուտք կանի Սահմանադրական դատարան: Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց ՀԱԿ խմբակցության պատգամավոր Գագիկ Ջհանգիրյանը:  Նա փոխանցեց, որ Սահմանադրական դատարան դիմելու համար ստորագրահավաքին մասնակցել է 34 պատգամավոր: «Միացել են ՀԱԿ-ը, Ժառանգությունը եւ ԲՀԿ-ը պատգամավորները: Թվով 34 ստորագրություն ունենք եւ հնարավոր է, որ ստորագրությունները ավելանան:  Ինչի՞ կասկածում էիք»,- ասաց Գագիկ Ջհանգիրյանը եւ ավելացրեց, որ դա հակասահմանադրական նորմ է, որը պետք է բողոքարկեն:Հիշեցնենք, ՀԱԿ-ի նախաձեռնած նոյեմբերի 21-ի ԱԺ արտահերթ նիստը չի կայացել: Կանոնադրությամբ սահմանված երեք ժամվա ընթացքում բավարար թվով պատգամավորներ չէին գրանցվել: