Աշգաբաթում ԱՊՀ երկրների առաջնորդների գագաթաժողովի շրջանակներում, Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը երկկողմ հանդիպումներ է ունեցել Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանի, Ուկրաինայի նախագահ Վիկտոր Յանուկովիչի եւ Ղազախստանի նախագահ Նուրսուլթան Նազարբաեւի հետ:
ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը հայտնել է, որ քննարկվել են երկկողմ հարաբերություններին, առեւտրատնտեսական եւ ներդրումային թեմաներին, ինչպես նաեւ ԱՊՀ տարածքում ինտեգրացիոն գործընթացներին առնչվող հարցեր, հաղորդում է «ՌԻԱ նովոստին»:
Հիշեցնենք, որ դեկտեմբերի 5-ին, Աշգաբաթում տեղի է ունեցել ԱՊՀ երկրների ղեկավարների խորհրդի նիստը, որին մասնակցել են Հայաստանի, Ռուսաստանի, Բելառուսի, Ղազախստանի, Ուզբեկստանի, Թուրքմենստանի, Տաջիկստանի եւ Ուկրաինայի նախագահները, ինչպես նաեւ Ադրբեջանի եւ Մոլդովայի վարչապետները եւ Ղրղըզստանի ԱԳ նախարարը:
ԱՊՀ երկրների ղեկավարների խորհրդի նիստում 20 փաստաթղթից կազմված փաթեթ է ստորագրվել:





























