Չինաստանում նոր որոնողական կայք է բացվել, որը գրեթե Google –ի կայքի կրկնօրինակն է, միայն անվանումն է այլ. Չինարեն կայքի անվանումը Goojje է, տեղեկացնում է BBC News-ը։ Goojje.com-ում բացի որոնողական տողից նաեւ կոչ է արվում, որ Google-ը չհեռանա Չինաստանից։
Հիշեցնենք, որ այս հունվարին Google ընկերությունը հայտարարել է, որ դեկտեմբերին չինացի իրավապաշտպանների էլեկտրոնային փոստերի կոտրման պատճառով հեռանալու է Չինաստանի շուկայից։ Հիշեցնենք, որ Google-ի սերվերների կոտրման դեպքի համար ԱՄՆ նախագահ Օբաման մեղադրել էր Չինաստանի կառավարությանը։




























