Բնապահպանության նախարար Արամ Հարությունյանը ընդունել է Հայաստանում Ֆրանսիայի արտակարգ եւ լիազոր դեսպան Անրի Ռենոյին:
ԲՆ մամուլի ծառայությունից հայտնում են, թե հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են նախագահ Սերժ Սարգսյանի Ֆրանսիա կատարած այցին հաջորդած պայմանավորվածություններին ընթացք տալու, ինչպես նաեւ հայ-ֆրանսիական համագործակցության զարգացման հեռանկարների հարցերը:
Դեսպանը նշել է, որ իր պաշտոնավարման ընթցքում նման հանդիպում առաջին անգամ է եւ կողմերը պայմանավորվել են այն պարբերական դարձնել:
Անրի Ռենոյի խնդրանքով նախարարը ներկայացրել է Հայաստանի բնապահպանության ոլորտում կատարվող աշխատանքները:
Ֆրանսիայի դեսպանը նույնպես հույս է հայտնել, որ պետք է շարունակել եւ ավելի առարկայական դարձնել համագործակցությունը բնապահպանության ոլորտում:
Արամ Հարությունյանը առաջարկել է Ֆրանսիայի բնապահպանության նախարարության աշխատակազմի ներկայացուցիներին հրավիրել Հայաստան՝ փորձի փոխանակման համար եւ ծանոթանալու Հայաստանի բնության հատուկ պահպանվող տարածքներին եւ էկոտուրիստական ներուժին:
Անրի Ռենոն հայտնել է, որ մոտ ապագայում Հայաստան է ժամանելու Ֆրանսիայի զարգացման գործակալության ղեկավարությունը եւ կողմերի համաձայնության դեպքում կնախատեսվի հանդիպում, որի ընթացքում կքննարկվեն ոլորտի մի շարք ծրագրերի ֆիանասավորման խնդիրներ:



























