Ավանդականորեն ընդդիմությունը պետք է, որ արդեն կողմնորոշված լիներ, իսկ ներկա իրավիճակը ցույց է տալիս, որ դեռ չեն մոտեցել իրենց լուծումներին ու դեռ լուծումներ են փնտրում: Այս մասին այսօր` դեկտեմբերի 6-ին հրավիրված ասուլիսին ասաց ԱԺ ՕԵԿ խմբակցության պատգամավոր Մհեր Շահգելդյանը եւ հիշեցրեց, որ իրենց դիրքորոշումը այդ խնդրի վերաբերյալ արդեն արտահայտել են:

«Ստեղծված իրավիճակը հուշում է, որ նրանք դեռեւս փորձում են որոշումներ ընդունել կամ լուծումներ գտել եւ դեռեւս չեն մոտեցել այդ լուծումներին: Միգուցե կան քննարկումներ եւ փորձում են իրենց ուժերը փորձարկեն»,- ասաց Մհեր Շահգելդյանը եւ եւ հույս հայտնեց, որ մոտակա ժամանակահատվածում ընդդիմությունը կարտահայտի իր դիրքորոշումը, մոտեցումները եւ այդ ժամանակ պարզ կդառնա, թե ինչպես կընթանան զարգացումները:

Լուսանկարը՝  Արսեն Սարգսյանի/NEWS.am