2012 թ. դեկտեմբերի 17-ին կգումարվի ՀՀ Ազգային Ժողովի արտահերթ նիստ՝ կառավարության նախաձեռնությամբ: ՀՀ կառավարությունն այսօր՝ դեկտեմբերի 6-ին որոշում ընդունեց առաջարկել ԱԺ նախագահին՝ հրավիրել արտահերթ նստաշրջան:

Արտահերթ նստաշրջանի օլրակարգում ընդգրկված է 14 հարց, հիմնականում տնտեսակա ոլորտի օրինագծեր, այդ թվում՝ հարկային փաթեթը: Օրակարգում է նաեւ «Շահումով խաղերի եւ խաղատների մասին» օրենքում  փոփոխություն կատարելու հարցը:

Փոխվարչապետ Արմեն Գեւորգյանն ասաց, որ օրակարգում ընդգրկված են հիմնականում այն օրենքները, որոնք երկրորդ ընթերցմամբ են, կամ անցել են երկրորդ ընթերցումը: