Վերջին 2 շաբաթում հանրապետությունում սիբիախտով վարակվածության դեպքեր չեն գրանցվել: Այդ մասին այսօր՝ դեկտեմբերի 6-ին լրագրողների հետ ճեպազրույցում ասաց ՀՀ առողջապահության նախարար Դերենիկ Դումայանը: Նրա խոսքով՝ վերջին 2 ամիսների ընթացքում ընդհանուր առմամբ գրանցվել էր սիբիրախտի մոտ 15 դեպք:

«Վարակը լոկալիզացված է, իրավիճակը վերահսկելի է»,- ասաց Դ. Դումանյանը: Նրա տեղեկացմամբ՝ նախկինում էլ է եղել սիբիրախտի բռնկումներ: Մասնավորապես՝ 2006 թ. մոտ 26 դեպք է արձանագրվել: