Հայայստանի Ազգային Ժողովն այսօր՝ դեկտեմբերի 6-ին չունդունեց «Հայ ազգային կոնգրես» խմբակցության հեղինակած որոշումը՝ մենաշնորհների գործունեությունն արգելելու մասին: Որոշմանը կողմ քվեարկեցին 36 պատգամավոր, դեմ՝ 61-ը:

Մինչ քվեարկությունը ՕԵԿ խմբակցությունից պատգամավոր Հովհաննես Մարգարյանն առաջարկեց 4 ամսով հետաձգել քվեարկությունը, քանի որ սուպերմարկետների գործունեության կարգավորման հետ կապված առաջարկությունները համահունչ են ՕԵԿ-ի առաջարկներին: Սակայն ՀԱԿ-ը չընդունեց ՕԵԿ-ի առաջարկը:

Խորհրդարանը քվեարկությամբ հաստատեց նաեւ «Վարչական իրավախախտումների մասին» ՀՀ օրենսգրքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին օրինագիծն առաջին ընթերցմամբ, «Շահումով խաղերի եւ խաղատների մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին օրինագիծը երկրորդ ընթերցմամբ եւ ամբողջությամբ: