Դուբլինում ԵԱՀԿ երկրների ԱԳ նախարարների նիստում ելույթ ունենալով Ադրբեջանի ԱԳ նախարար Էլմար Մամեդյարովը ձեռնպահ է մնացել ռազմատենչ հռետորությունից:

Նշելով, որ Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը լուրջ մարտահրավեր է միջազգային անվտանգության համար, Մամեդյարովը միաժամանակ ընդգծել է, որ Բաքուն տարածաշրջանում խաղաղությանն ու կայունությանն այլընտրանք չի տեսնում: Նրա խոսքով, Ադրբեջանը շահագրգռված է խաղաղության հաստատմամբ: Միաժամանակ, Մամեդյարովըպաշտոնական Երեւանին մեղադրել է նրանում, որ նա, իբր, մերժում է ԼՂ խնդրի կարգավորման նախաձեռնությունները:

Ադրբեջանի ԱԳՆ ղեկավարն անդրադարձել է նաեւ Ստեփանակերտի օդանավակայանի բացման խնդրին, օդանավակայանի շահագործումը համարելով «խաղաղ գործընթացը խափանող սադրանք», որը կսրվի իրավիճակը տարածաշրջանում:

Նշենք, որ ադրբեջանցի նախարարի այս ելույթն առանձնացել է խաղաղասիրությամբ: Նա ոչ մի խոսք չի ասել այն մասին, որ «Ադրբեջանի համբերությունն ավարտվում է» եւ չի սպառնացել խնդիրը լուծել ուժով: