ELDRP Եվրոպական լիբերալ դեմոկրատական եւ բարեփոխման կուսակցության (այժմ՝ Հանուն Եվրոպայի լիբերալների եւ դեմոկրատների դաշինք) նախագահ Գրահամ Ուոթսոնը երեկ չեղյալ է հայտարարել ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանի հետ հանդիպումը։ Այդ մասին գրում է «Ժամանակ» թերթը։

«Եվրոպայի պահպանողականների եւ ռեֆորմիստների ալյանս կուսակցությունը իր հերթին նշել է, որ «Բարգավաճ Հայաստան» կուսակցության անդամակցության հարցը կքննարկեն միայն փետրվարին՝ Հայաստանում կայանալիք նախագահական ընտրություններից հետո:

AECR (Եվրախորհրդարանի ծայրահեղ աջակողմյան եվրոսկեպտիկ քաղաքական խումբը, որը կառավարվում է բրիտանական պահպանողականների կողմից) խմբի հետ հանդիպման ընթացքում, որտեղ քննարկվել է ԲՀԿ-ի հնարավոր անդամակցության հարցը, բացի նրանից, որ կայացվել է որոշում ցանկացած նման հարցի քննարկումը հետաձգել ընտրություններից հետո, նաեւ պայման է ներկայացվել ԲՀԿ-ին՝ հանդես գալ հայտարարությամբ Հայաստանի՝ ՆԱՏՕ-ին անդամակցելու, «Եդինայա Ռոսիա»-ի, Չինաստանի կոմունիստական կուսակցության եւ Լուկաշենկոյի ռեժիմի հետ կապերը խզելու մասին»,- գրում է «Ժամանակը»։