ԱՄՆ սենատը հավանություն է տվել օրինագծին, որը երկրի նախագահին իրավունք է վերապահում պատժամիջոցներ կիրառել իրանական նավթային մատակարարների, ինչպես նաեւ այդ երկրի առաջնորդների նկատմամբ, ինչը կմեծացնի ճնշումը Թեհրանի վրա` կապված նրա միջուկային ծրագրի հետ:
Այդ պատժամիջոցները կարող են ուղղվել այն ընկերությունների դեմ, որոնք նավթամթերքներ են ներմուծում Իրան` առանց ամերիկյան ֆինանսական հաստատությունների կողմից տրված ֆինանսավորման: Հաղորդում է «Գազետա.ռու»-ն:
Հիշեցնենք, որ ԱՄՆ կոնգրեսի ներկայացուցիչների պալատը ավելի վաղ ընդունել էր նմանատիպ որոշում եւ հիմա հավանական է, որ փաստաթղթի միասնական տարբերակ մշակվի, որն էլ օրենքի ուժ կստանա:




























