Վերջին 2 ամիսներին Հայաստանում շոշափելի գնաճ չի նկատվում: Այդ մասին այսօր՝ դեկտեմբերի 7-ին լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտարարեց «Սպառողների իրավունքների պաշտպանություն» հկ նախագահ Լուսինե Յաղուբյանը; Սակայն նա չբացառեց, որ Ամանորի նախօրեին որոշ ապրանքներ թանկանան:

Ըստ նույն կազմակերպության փոխնախագահ Կարեն Չիլինգարյանի՝ նոյեմբերին հոկտեմբերի համեմատ պարենային ապրանքները Հայաստանում թանկացել են 2,6%-ով: Այսպես՝ կարտոֆիլն ու բանջարեղենը թանկացել են 1-2%-ով,  սունկը՝ 31%-ով, զգալի թանկացել են մրգերը: Ըստ Կ. Չիլինգարյանի՝ նախաամանորյան գնաճը հիմնականում տեղի է ունենում գյուղատնտեսական շուկաներում (մրգեր, չրեղեն, ընդեղեն, մսամթերք), այնինչ խանութներում համեմատաբար կայուն իրավիճակ է: