Տաջիկստանի Թմրանյութերի վերահսկողության գործակալության եւ Աֆղանստանի ՆԳՆ աշխատակիցների համատեղ գործողության ընթացքում 420 կգ թմրանյութ եւ զենք է առգրավվել, 13 մաքսանենգ ձերբակալվել են:
Մաքսանենգների եւ ուժայինների փոխհրաձգության ընթացքում աֆղանցի վեց ոստիկան վիրավորվել են, մեկը մահացել է: Սպանվել է նաեւ կազմակերպված հանցախմբի առաջնորդներից մեկը, հայտնում է CA-News-ը:
Միջազգային բազմափուլ գործողության ընթացքում կանխվել է կազմակերպված հանցախմբի միջպետական բնույթի գործունեությունը, նաեւ փակվել է Աֆղանստանից Կենտրոնական Ասիայի երկրներ, Ռուսաստան եւ Եվրոպա թմրանյութերի առաքման խոշորագույն ուղին:
Գործողությունն անցկացվել է աֆղանական Բադախշան նահանգի՝ Տաջիկստանի Գորնո-Բադախշանի ինքնավար մարզին սահմանակից շրջաններում:


























