Լեռնային Ղարաբաղի Հանրապետության արտգործնախարար Կարեն Միրզոյանը դեկտեմբերի 6-ին այցելել է Վաշինգտոնում Հայաստանի դեսպանատուն, որտեղ նա հանդիպել է ՀՀ դեսպան Թաթուլ Մարգարյանի եւ դեսպանության աշխատակցների հետ:
ԼՂՀ ԱԳՆ մամուլի ծառայությունից հայտնում են, որ հայ դիվանագետների հետ հանդիպումից հետո արտգործնախարար Միրզոյանը հանդիպել է Վաշինգտոնում գործող ամերիկահայ կազմակերպությունների եւ հոգեւորականության ներկայացուցիչների հետ: Հանդիպման ընթացքում քննարկվել են ղարաբաղա- ադրբեջանական հակամարտության բանակցությունների ներկա փուլին առնչվող հարցեր: Նախարարը ներկայացրել է նաեւ երկրի համակողմանի զարգացումն ապահովելու ուղղությամբ Արցախի իշխանությունների կողմից ձեռնարկվող քայլերը:
Օրվա երկրորդ կեսին ԼՂՀ ԱԳ նախարարը մասնակցել է ղարաբաղյան հակամարտության կարգավորման թեմայով փակ քննարկմանը, որը կազմակերպել էր Միջազգային խաղաղության Կարնեգի հիմնադրամը` տարածաշրջանային փորձագետների, գիտնականների եւ Վաշինգտոնում գործող հետազոտական կենտրոնների ներկայացուցիչների մասնակցությամբ:





























