Ֆիլիպինների վրայով անցած «Պաոլո» կամ «Բոֆա» թայֆունը շրջվել է եւ կրկին մոտենում է Ֆիլիպինների գլխավոր կղզուն:
Երկրի իշխանությունները, որոնք ավելի վաղ հայտարարել էին ազգային աղետի մասին, դեռեւս նոր փոթորկի նախազգուշացմամբ հանդես չեն եկել, սակայն Ֆիլիպինների օդերեւութաբանական ծառայությունը արշիպելագի խոշորագույն կղզու՝ Լուսոնի ձկնորսներին եւ այլ նավատերերին խորհուրդ են տալիս ծով դուրս չգալ:
Ներկայումս «Բոֆան» գտնվում է Լուսոնի արեւմտյան ափին գտնվող Իբա քաղաքից 390 կմ հեռավորության վրա եւ 7 կմ/ժամ արագությամբ շարժվում է կղզու ուղղությամբ:
Վերջին տվյալներով, թայֆունի զոհ է դարձել 477 մարդ, եւս 532-ը համարվում են անհայտ կորած: Ֆիլիպիններում տարեկան տեղի է ունենում մոտ 20 թայֆուն: «Բոֆան» այս տարվա թայֆուններից ամենահզորն է:



























