Եվրամիությունը հետաքրքրված է Հայաստանի կայուն զարգացմամբ: Այս մասին, այսօր՝ դեկտեմբերի 10-ին, հայտարարել է ԵՄ պատվիրակության ղեկավար Տրայան Հրիստեան՝ Մարդու իրավունքների պաշտպանությանը նվիրված միջոցառման ժամանակ:

Նրա խոսքով, ԵՄ-ն պատրաստ է երկխոսության եւ այլ եղանակներով աջակցել այդ նպատակի իրագործմանը: Իր հերթին, Հայաստանում ՄԱԿ-ի մշտական համակարգողի ժամանակավոր պաշտոնակատար Հանիրետ Արենսն ընդգծել է, որ յուրաքանչյուր մարդ իրավունքներ ունի, բայց քանի որ նա այդ մասին չգիտի եւ չի պաշտպանում իր իրավունքները, դրանք մնում են թղթի վրա:

Միջոցառման ժամանակ մրցանակներ են հանձնվել վերջերս տեղի ունեցած մարդու իրավունքների պաշտպանության վերաբերյալ կարճամետրաժ ֆիլմերի մրցույթի հաղթողին: Մրցույթի թեման եղել է մարդու իրավունքների պաշտպանությունը համակարգչային դարում: Մրցույթում առաջին տեղը գրավողը նոութբուք է ստացել, երկրորդ տեղը գրավողը՝ նեթբուք: