Երեւանում վերջապես եկավ առաջին ձյունը (ֆոտոռեպորտաժ)։ Այն տեղում է դեկտեմբերի 11-իվաղ առավոտից։ Մայրաքաղաքում թաց ձյունը շարունակվում է, թեեւ օդերեւութաբանները մինչեւ դեկտեմբերի 15-ը ձյուն չէին կանխատեսել։ «Հայպետհիդրոմետի» տվյալով, Երեւանում օդի ջերմաստիճանը օրվա ընթացքում կբարձրանա +4+6 աստիճանի։ Վաղը սպասվում է առանց տեղումների եղանակ։
NEWS.am-ին ԱԻՆ մամուլի ծառայությունից հայտնեցին, որ դեկտեմբերի 11-ի առավոտյան ժամը 09.00-ի դրությամբ հանրապետության տարածքում ճանապարհներն անցանելի են, որոշ հատվածներում մերկասառույց է։ Կատարվում են ճանապարհների մաքրման եւ մշակման աշխատանքներ։
Լուսանկարը՝ Արսեն Սարգսյանի/NEWS.am




























