Դեկտեմբերի 11-ի, ժամը 11.00-ի դրությամբ բոլոր ավտոճանապարհներն անցանելի են, որոշ ճանապարհահատվածներում տեղ-տեղ առկա է մերկասառույց:

ՀՀ ԱԻ նախարարությունը տեղեկացնում է, որ կատարվում են ճանապարհների մաքրման եւ մշակման աշխատանքներ:

Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից ստացված տեղեկատվության համաձայն` Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է միայն մարդատար ավտոմեքենաների եւ մինչեւ 30 նստատեղ ունեցող ավտոբուսների համար: