Եվրասիական զարգացման բանկը «ՎՏԲ բանկը (Հայաստան)» ՓԲԸ-ին 15 մլն դոլարի վարկ է տրամադրել փոքր եւ միջին բիզնեսի վարկավորման համար:
NEWS.am-ին Եվրասիական զարգացման բանկի մամուլի ծառայությունից հայտնեցին, որ բանկերը համապատասխան պայմանագիր են ստորագրել:
Տվյալ միջոցներն ուղղված կլինեն փոքր եւ միջին բիզնեսի ընդլայնմանը եւ խթան կդառնան տվյալ ոլորտի հետագա զարգացման համար, որն էլ իր հերթին Հայաստանի տնտեսության ռազմավարական առաջնահերթություններից է:
«Բանկերի համատեղ ծրագրի իրագործումը կնպաստի Հայաստանում փոքր եւ միջին բիզնեսի կայուն զարգացման բարենպաստ պայմաններ ստեղծելուն, մրցակցային միջավայրի զարգացմանը, եւ արտադրական ծավալի աճին, ապրանքների եւ ծառայությունների տեսականու ընդլայնմանը, արտադրության որակի բարձրացմանը: Մենք երկարաժամկետ, արդյունավետ եւ փոխշահավետ համագործակցության, նաեւ՝ ֆինանսավորման ոլորտի ընդլայնման հույս ունենք», - ասել է «ՎՏԲ բանկ (Հայաստան)» ՓԲԸ-ի տնօրինության գլխավոր տնօրեն-նախագահ Յու. Գուսեւը:




























