Հայաստանում լճակային ձկնաբուծությունը 2013թ. նախատեսվում է 8,1-ից հասցնել 8,8 – 8,9 տոննայի: Այդ մասին այսօր՝ դեկտեմբերի 11-ին լրագրողներին հայտնել է Հայաստանի գյուղատնտեսության նախարարության ձկնաբուծության եւ մեղվաբուծության բաժնի պետ Տիգրան Ալեքսանյանը:
«Մենք լավ հեռանկարներ ունենք նաեւ ձկան արտահանման ոլորտում», – նշել է նա: Եթե 2010թ. Հայաստանից արտահանվել էր շուրջ 500 տ սառեցված ձուկ, ապա 2011 թ. այդ ցուցանիշը կազմել է 1270 տ: Արտահանման ծավալը 3,8 միլիոն դոլարից աճել է մինչեւ 10,1 միլիոն դոլարի:
Բացի դրանից, 2012թ. Հայաստանի գյուղատնտեսության նախարարությունն սկսել է հայերեն թարգմանել սննդի անվտանգության միջազգային ստանդարտները: թարգմանությունները կտրամադրվեն ձկնաբույծներին:



























