Վարչապետ Տիգրան Սարգսյանը դեկտեմբերի 12-ին հանդիպել է ԱՄՆ Մասաչուսեթսի նահանգապետ Դեվալ Պատրիկին:

Ինչպես NEWS.am-ին հայտնեցին կառավարության մամուլի ծառայությունից,  կառավարության ղեկավարը Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանի անունից Մասաչուսեթսի նահանգապետին է փոխանցել Մխիթար Գոշի մեդալը:

Սարգսյանը շնորհակալություն է հայտնել Դեվալ Պատրիկին Հայոց մեծ եղեռնի զոհերի հիշատակն հավերժացնող հուշարձանի կառուցման գործում ցուցաբերած աջակցության համար։

Նահանգապետը վարչապետին խնդրել է իր երախտագիտության խոսքերը հայտնել Հայաստանի նախագահին շքանշանի համար։

Հանդիպման ընթացքում զրուցակիցները քննարկել են համագործակցության հեռանկարները: Մասաչուսեթսի նահանգապետը բարձր է գնահատել հայ համայնքի դերն ու ներգրավվածությունը նահանգի կյանքում:

Հանդիպումից հետո Տիգրան Սարգսյանն այցելել է Բոստոն քաղաքի Հայկական ժառանգության պուրակ եւ ծաղիկներ դրել Հայոց ցեղասպանության անմեղ զոհերի հիշատակը հավերժացնող հուշարձանին։