Երկրի թիվ երկու քաղաքական ուժը չի կարող բոյկոտել ընտրությունները: Այդ մասին այսօր՝ դեկտեմբերի 13-ին լրագրողների հետ ճեպազրույցում ասաց ՀՀ կրթության եւ գիտության նախարար Արմեն Աշոտյանը՝ համոզմունք հայտնելով, որ նախագահական ընտրություններին սեփական թեկնածուով հանդես չգալու մասին ԲՀԿ որոշումը ընտրությունների բոյկոտ չի նշանակում: « Դա կուսակցական որոշում է, բայց վստահ եմ, որ շատ ու շատ բհկ-ականներ հոգով ու սրտով կաջակցեն հանրապետական կուսակցության թեկնածուին; Այդ որոշումը տալիս է նաեւ ԲՀԿ-ի ներկուսակցական ժողովրդավարության շրջանակներում հնարավորություններ՝ առանձին անհատներին իրենց քաղաքացիական որոշումը հայտնել ընտրությունների ժամանակ, ոչ միայն հրապարակային, այլեւ այլ ձեւեոով»,- ասաց Ա. Աշոտյանը;

Նա նաեւ ասաց, որ ՀՀԿ-ն ներկայում առավելապես զբաղված է համագումարի նախապատրաստական աշխատանքներով, իսկ մնացած կուսակցությունների դիրքորոշումներին մեծ առաջնահերթություն չեն տալիս, սակայն հարգանքով են մոտենում ցանկացած որոշման:

Լուսանկարը` Սոնա Բարսեղյանի/NEWS.am