Եթե Չինաստանը չաջակցի Իրանի նկատմամբ լրացուցիչ պատժամիջոցների ընդունմանը, ապա նրան կարող է սպառնալ դիվանագիտական մեկուսացում: Այս մասին Փարիզի ռազմական դպրոցում ելույթ ունենալիս հայտարարել է ԱՄՆ պետքարտուղար Հիլարի Քլինթոնը:
ԱՄՆ պետքարտուղարի կարծիքով, Չինաստանի իշխանությունները չեն աջակցում նոր պատժամիջոցների ընդունմանը, քանի որ ունեն կոմերցիոն հետաքրքրություններ: «Սակայն դա չի կարող արդարացնել Չինաստանի ժողովրդական հանրապետություն իշխանությունների պահվածքը, քանի որ ներկա պահին Իրանի իսլամական հանրապետությունը ողջ Մերձեւավոր արեւելքի համար վտանգ է ներկայացնում»,-հայտարարել է պետքարտուղարը:
ԱՄՆ-ն, ինպես նշել է Քլինթոնը, ոչ մի ջանք չի խնայի, որպեսզի ՄԱԿ-ը Թեհրանի նկատմամբ որքան հնարավոր է ավելի խիստ բանաձեւ ընդունի:
Ընդ որում, Քլինթոնը զգուշացրել է Մերձավոր Արեւլքում հնարավոր «ռազմական աշավի» մասին: Նրա խոսքով, Իսրայելը կարող է սկսել նման քաղաքականություն իրականացնել երկրի գլխին կախված իրանական սպառնալիքի պատճառով:
Հիշեցնենք, որ ԱՄՆ-ի Կոնգրեսի Վերին պալատը օրինագիծ է ընդունել , որը երկրի նախագահ Բարաք Օբամային թույլ է տալիս նոր պատժամիջոցներ կիրառել Իրանի նկատմամբ: Պատժամիջոցները, որոշման համաձայն, ուղղված կլինեն այն ընկերության դեմ, որը բենզին եւ այլ վառելիք կմատակարարի Իրանի իսլամական հանրապետությանը:




























