Եվրամիության միջազգային եւ անվտանգության քաղաքականության հարցերի գերագույն հանձնակատար Քեթրին Էշթոնը վճռականորեն դատապարտել է նախօրեին Իրանում 11 ընդդիմադիրներից երկուսին մահապատժի ենթարկելը: Ընդդիմադիրները Իրանում բարձրագույն պատժի են արժանացել միայն այն բանի համար, որ 2009-ին այդ երկրում նախագահական ընտրություններից հետո մասնակցել են բողոքի գործողությունների:

«Եվրամիությունը վճռականորեն դատապարտում է այդ երկու մահապատիժները եւ խորը անհանգստություն է հայտնում մյուսների նկատմամբ մահապատժի դատավճիռ կայացնելու կապակցությամբ, որոնք նույնպես զանգվածային դատական գործընթացների մեջ են»,- ասված է Քեթրին Էշթոնի հայտարարության մեջ:

Եվրոպական դիվանագիտական հաստատության ղեկավարի խոսքով, ԵՄ-ն դեմ է հանդես գալիս մահապատժին, անկախ դրա հիմքերից: Այդ կապակցությամբ, Էշթոնը կոչ արել Իրանի իշխանություններին՝ դադարեցնել մահապատժի դատավճիռների իրականացումը: