Ֆիլիպիններում «Պաբլո» թայֆունի զոհերի թիվը հասել է 900-ի, վիրավորվել է 2661 մարդ, եւս 934-ը համարվում են անհետ կորած: Նրանց որոնումները շարունակվում են:
Փրկարարներին հաջողվել է կենդանի գտնել 296 ձկնորսների, որոնք տարերային աղետից մի քանի օր առաջ ծով էին դուրս եկել թյունոս տեսակի ձուկ որսալու:
Ինչպես հաղորդում է The Australian-ը, զոհերի մեծ մասին հայտնաբերել են հարավային Մինդանաո կղզում, որն իր վրա է վերցրել թայֆունի գլխավոր հարվածը: Այնտեղ ջրհեղեղն ու սողանքները հսկայական վնաս են հասցրել 200 գյուղերի:
Այս տարվա խոշորագույն թայֆունը Ֆիլիպինների հարավում տեղի է ունեցել դեկտեմբերի 4-ին: Էպիկենտրոնում քամու ուժգնությունը հասել է 130 կմ/ժամի: Թայֆունը ոչնչացրել է շուրջ 149 հազար տներ, կտրել էլեկտրագծերը, ինչպես նաեւ հանգեցրել ավիափոխադրումների դադարեցման:
Գյուղատնտեսությանը հասցվել է 250 մլն դոլարի վնաս:



























