Հակամարտությունը Սիրիայում կլուծվի 2013 թվականին. նախագահ Բաշար Ասադը կզիջի իշխանությունը եւ կհեռանա: Այս մասին, այսօր՝ դեկտեմբերի 14-ին, լրագրողների հետ հանդիպման ժամանակ նշեց արաբագետ Սարգիս Գրիգորյանը:

Նրա խոսքով, Ասադը պահում է իր դիրքերը՝ դաշնակից երկրների ուժեղ աջակցության շնորհիվ: Արաբագետը նշեց նաեւ, որ «Բաշար Ասադը նախկինի պես ունակ է դիմադրել ընդդիմությանը, որն, իր հերթին, լուրջ աջակցություն է ստանում, բայց դա բավարար չէ գործող իշխանությունը տապալելու համար»:

Սարգիս Գրիգորյանն ասաց, որ սիրիական հակամարտության լուծման երկարատեւ ձգձգումը թույլ է տալիս թուլացնել գործող կառավարության դիրքերը, որպեսզի, ի վերջո, Ասադը զիջի իշխանությունը: