«ՆԱՍԴԱՔՕԷՄԷՔՍ Արմենիա» բորսայում, այսօր՝ դեկտեմբերի 14-ին, արտարժույթի առուվաճառքի գործարքներ տեղի չեն ունեցել, սակայն, ընդհանուր առմամբ, դոլարը թանկանալու միտում ունի: Դոլարի նկատմամբ պահանջարկ է ձեւավորվել 407.5 դրամով, այնինչ երեկվա միջին փոխարժեքը 1դոլար/407.05 դրամ է:
Կանխիկ արտարժույթի շուկայում դոլարի առքի փոխարժեքը բարձրացել է մինչեւ 407 դրամ, իսկ վաճառքինը` 409 դրամ:
Forex միջազգային շուկայում եվրո-դոլար հարաբերակցություն հիմնականում կայուն վարքագիծ է դրսեւորել: 1 եվրոյի փոխարժեքը տատանվում է 1.31 դոլարի շուրջ:
Ռուսաստանի կենտրոնական բանկը 1դոլարի փոխարժեք է սահմանել 30.6892 ռուբլին: Ռուբլին թուլացել է դոլարի նկատմամբ:



























