Երուսաղեմում հայկական գերեզմանոցը պղծելու մասին լուրը չի համապատասխանում իրականությանը: Այս մասին, այսօր՝ դեկտեմբերի 14-ին, մամուլի ասուլիսում նշեց ծայրագույն վարդապետ Բաբկեն Անուշյանը, ով Երուսաղեմի պատրիարքի թեկնածուներից մեկն է:
«Ես զանգահարեցի Երուսաղեմ եւ ինձ ասացին, որ մեր գերեզմանոցին կամ նրա դարպասներին ձեռք չեն տվել: Գրառումներն արվել են հունական վանքի պատերի վրա, դա մեզ հետ կապ չունի»,-ասաց նա:
Միաժամանակ, Բաբկեն Անուշյանը ողջունեց այդ գործողությունները դատապարտելու Իսրայելի վարչապետ Բենյամին Նեթանյահուի հայտարարությունը: «Որպես քրիստոնյա, ես ուզում եմ իր շնորհակալությունը հայտնել նրան»,-ասաց նա:
Հայկական ներկայությունը Երուսաղեմում սկսվում է 4-րդ դարից, իսկ որոշ տվյալներով, հայերն այնտեղ ավելի վաղ են հայտնվել: Սուրբ հողում հայերը կաթոլիկների եւ ուղղափառների հետ հավասար իրավունքներ ունեն:
Ավելի վաղ NEWS.am-ը՝ վկայակոչելով «Ֆրանս Պրեսս»-ը, հայտնել էր, որ Երուսաղեմում հայկական վանքն ու քրիստոնեական գերեզմանոցը վանդալների կողմից հարձակման էր ենթարկվել:




























