Հայաստանի բնապահպանության նախարարությունն ավարտել է սպանված գայլերի մորթիների ընդունումը: Ըստ նախարարության պաշտոնական կայքի հաղորդագրության` 2012 թ. ընդունվել է 179 գայլի մորթի, 2011 թվականի 95-ի դիմաց:

Հիշեցնենք, որ ՀՀ կառավարությունը 2011թ. փետրվարի 10-ին որոշում է ընդունել 100 հազ. դրամ պարգեւավճար սահմանել յուրաքանչյուր սատկացված գայլի համար: Եթե 2011 թ. բնապահպանության նախարարութւյանը թույլ էին տվել ընդունել 100 գայլի մորթի, ապա 2012 թ. դրանց թիվը հասցվել է 200-ի:

Գայլերի մորթիներն ընդունվել են ամբողջական, ստուգվել են որսի ձեռքբերման մեթոդները՝ բացառելու համար հինգ համարից մեծ թակարդներով, ձգօղակներով եւ այլ չթույլատրված մեթոդներով որսը: Յուրաքանչյուր մորթին նշագրվել է, համարակալվել է եւ վերցվել  կաշվի նմուշներ, որից հետո մորթիները տեղափոխվել են կենտրոնի վիվարիում: Նկարահանվել են ինչպես մորթիների ընդունման պրոցեսը, այնպես էլ ընդհանուր եւ առանձին մորթիները:

Մորթիներն այնուհետ հանձնվում են ՀՀ ԳԱԱ Կենդանաբանության եւ հիդրոէկոլոգիայի գիտական կենտրոնին՝ գիտական հավաքածուները համալրելու եւ ուսումանիրություններ կատարելու նպատակով: