Վենեսուելան դեկտեմբերի 16-ին կայանալիք նահանգապետերի ընտրությունների  ընթացքում ժամանակավոր փակում է Կոլումբիայի եւ Բրազիլիայի հետ սահմանները։ Այդ մասին հայտնել է լատինամերիկյան երկրի ռազմավարական գործողությունների հրամանատարության ղեկավար Վիլմեր Բարյենտոսը։

Ըստ նրա՝ փորձը հուշում է, դա կնպաստի երկրում անվտանգության ամրացմանը եւ կբարելավի սահմանի իրավիճակը։

«ՌԻԱ Նովոստին» հայտնում է, որ կայանալիք ընտրություններում Վենեսուելայի բնակչները 23 նահանգների ղեկավարների են ընտրելու։ Այժմ դրանցից 15-ում ղեկավարում են իշխող կուսակցության ներկայացուցիչները, յոթում՝ ընդդիմադիրները, մեկ նահանգի ղեկավարն էլ անկուսակցական է։

Բացի այդ, դեկտեմբերի14-ի երեկոյից մինչեւ 17-ի առավոտը երկրում արգելված է ալկոհոլային խմիչքների եւ հրավառության պարագաների վաճառքը։ Դեկտեմբերի 15-ին ուժի մեջ է մտնում նաեւ բեռնատարների երթեւեկության արգելքը՝ բացառությամբ մթերք, լվացող նյութեր , շինանյութեր եւ վառելիք տեղափոխող մեքենաների։