Փետրվարի 18-ին կայանալիք նախագահական ընտրություններին մրցակցության առումով լավ կլիներ, որ ուժեղ եւ այլընտրանքային թեկնածու ունենայինք, մեր թիմը ավելի կամրապնդվեր եւ ավելի վճռական կդարձներ: Այս մասին այսօր՝ դեկտեմբերի 15-ին, ՀՀԿ 14-րդ համագումարում լրագրողների հետ հանդիպմանն ասաց ԱԺ պատգամավոր, Հանրապետության նախագահի աշխատակազմի նախկին ղեկավար Կարեն Կարապետյանը:
«Երբ դաշտում խաղացողները տրամաչափով ավելի փոքր են, թող ներեն ինձ նրանք, ովքեր կառաջադրվեն, բայց ես չեմ տեսնում այլ տրամաչափի մարդ, որ հավասարազոր կլինի մեր թեկնածուին: Իսկ այս պայմաններում քաղաքական պրոցեսները տրամաբանությունը կորցնում են: Լավ կլիներ, որ ընտրությունները ընթանային կոշտ եւ ամուր պայքար, պայքար ոչ անտագոլիստական, այլ մրցակցային»,- ասաց նա:
Հարցին, թե լավ կլիներ, եթե ԲՀԿ առաջնորդ Գգաիկ Ծառուկյանը դներ իր թկենածությունը, նա ասաց, որ «պետք չէ ֆետիշացնել անձին, քանի որ չես կարող ասել, թե ով է ուժեղ, պրոցեսները միայն ցույց կտան»: Պատգամավորը նշեց, որ հաճախ հասարակության անունից այնպիսի հայտարարություններ են հնչում, որ ինքը ուղղակի զարմանում է: «Շատ եմ շփվում տարբեր մարդկանց հետ, զրուցում եմ՝ հովիվից որսորդ, մանկավարժից մինչեւ բժիշկ, եւ այդ զրույցների ընթացքում պարզել եմ, որ այս կամ այն թեկնածուն այլընտրանքային թկենածու չի կարող լինել»,- ասաց նա:
ԲՀԿ-ի՝ նախագահական ընտրություններին ոչ մեկին չսատարելու հայտարարությունը, Կարեն Կարապետյանի խոսքով, կոալիցիոն հուշագրի ֆորմալ առումով խզումն էր:
Նախագահի աշխատակազմի նախկին ղեկավարը նշեց, որ տարիների ընթացքում ամեն մեկը ճանապարհ է անցել, եւ այդ տարիների մեջ պետք է տեսննեք ամեն մեկի արած-չարածը: Նրա խոսքով՝ իրենց թկենածուն շատ տաքուկ անկյունում էր Ղարաբաղում, դուրս եկավ խրամատից, սկսեց իր աշխատանքը, պայքարեց, անգամ իր անձով եւ ընտանիքով է պատասխանատվություն կրել. «Այնպես չէ, որ մեզնից յուրաքանչյուրը դուրս գա եւ ասի, որ մենք թեկնածու ենք, ես իմ վրա օրինակ բերեմ ոչ ոքին չնեղացնելու համար: Գուցե փորձում եմ որոշակի բարեգործություններ անել, բայց դա չի նշանակում, որ ես թեկնածու դարձա: Ես պետք է տարիների ճանապարհ անցնեմ,թրծվեմ, կառարավման համակարգից տեղյակ լինեմ, կառավարման արվետսին տիրապետեմ»,- ասաց պատգամավորը:
ԱԺ պատգամավորը նշեց, որ Սերժ Սարգսյանի եւ Գագիկ Ծառուկյանի մեջ որեւէ պառակտում չկա, իրենց մարդկային հարաբերությունները լավ են, ինքը հեռու չէ այդ հարաբերությունների խոհանոցից: «Գագիկ Ծառուկյանը երբեք չի հայտարարել, որ ինքը թեկնածու է: Մի բան կարող եմ ասել, որ լրատվական դաշտում ես երբեւէ նման մոտեցում չեմ տեսել նրա կողմից, անձնական դաշտում էլ մենք բարեկամներ են, մենք իրենց քավորն ենք եւ անձնական հարաբերությունների ընթացքում էլ երբեւիցե ես այդ ամբիցիաները չեմ նկատել»,- ասաց նա:





























