Թուրքիայի արտգործանախարար Ահմեդ Դավութղօլուն ԱՄԷ-ի մայրաքաղաքում Սիրիայի հետ կապված խորհրդաժողովում հայտարարել է, թե ավելի շուտ հրաժարական կտա, թե կսեղմի Սիրիայի նախագահ Բաշար Ասադի ձեռքը։

Թուրքական Milliyet-ի փոխանցմամբ՝  Թուրքիայի արտգործնախարարը, խոսելով Սիրիայի իրավիճակի շուրջ զարգացումներին՝ նշել է. «Ենթադրենք, թե մենք սխալ ենք դուրս եկել եւ սխալ հաշիվներ ենք արել եւ Ասադը եւս մի քանի տարի էլ այնտեղ է։ Եթե նույնիսկ Ասադը մնա, մենք չենք կարող այլ բան անել։ Ես ավելի շուտ հրաժարական կտամ, քան նրա ձեռքը կսեղմեմ»,-ասել է Դավութօղլուն։

Անդրադառնալով Սիրիայում քրդերի խնդրին, Ահմեդ Դավութօղլուն հայտարարել է, թե իրենք ոչ դե դեմ են քրդերին, այլ դեմ են սիրիացի քրդերի PYD-ին, որը համագործակցում է Ասադի հետ եւ կապեր ունի PKK-ի հետ։ «Մենք Մերձավոր Արեւելքում քրդերի դեմ չենք։ Իրաքի նոր զարգացումներում մենք Հյուսիսային Իրաքի քրդերի հետ մեր հարաբերությունները լավացրեցինք։ Ուզում ենք, որ Սիրիայում էլ քրդերը կարեւոր դերակտարում ունենան։ Սակայն մենք դեմ ենք PYD-ին, քանի որ նա համագործակցում է ռեժիմի հետ եւ չի վերացնում կապերը PKK-ի հետ»,-ասել է Թուրքիայի ԱԳ նախարարը։