Հայ ազգային կոնգրեսը կարող է նախագահի թեկնածու առաջադրել միայն Լեւոն Տեր-Պետրոսյանի հավանությամբ: Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում նշեց Կովկասի ինստիտուտի փոխտնօրեն, քաղաքագետ Սերգեյ Մինասյանը՝ պատասխանելով հարցին, թե ինչո՞ւ է ՀԱԿ-ը դանդաղում նախագահի թեկնածու առաջադրելու հարցում:

Նրա խոսքով, նախագահական ընտրություններում ՀԱԿ-ի կողմից կարող է այլընտրանք լինել «երիտասարդներից» մեկը: «Ամեն բան կախված է հաշվարկներից եւ նկատառումներից, ինչպես նաեւ Լեւոն Տեր-Պետրոսյանի քաղաքական կամքից: Այլընտրանքային թեկնածուն կարող է ընտրվել միմիայն ՀԱԿ-ի առաջնորդի համաձայնությամբ եւ քաղաքական որոշմամբ»,-ընդգծեց Մինասյանը:

Նկատելով, որ քաղաքականության մեջ ամեն բան հնարավոր է, քաղաքագետն ասաց, որ այլ թեկնածուի առաջադրումը կարող է վարկանիշի կորուստ լինել, սակայն նախագահական ընտրություններին մասնակցելուց հրաժարվելը նույնպես կազդի այդ քաղաքական ուժի վարկանիշի վրա:

«ՀԱԿ-ը ստիպված է որոշում կայացել, որը կհրապարակվի դեկտեմբերի 2-ին կայանալիք համագումարում»,-իր խոսքն ամփոփեց քաղաքագետը: