Թուրքիայի Քոնիա քաղաքում ավանդաբար անցկացվող Շեբի Արուսի (Şeb-i Arus-արեւելքի մեծ բանաստեղծ փիլիսոփա Ջելալեդին Ռումիին նվիրված) միջոցառումներին մասնակցելու համար Թուրքիա հրավիրված Իրանի նախագահ Մահմուդ Ահմադինեժադը այցը չի կայանալու:

Ինչպես տեղեկացնում է թուրքական Sondakika կայքը, Իրանի նախագահի` Թուրքիա կատարելիք այցի չեղյալ հայտարարելու մասին տեղեկությունները հայտնել են իրանական աղբյուրները: Նշվում է, թե մոտ ժամանակներս Իրանի նախագահը կայցելի Իրաք:

Ավելի վաղ, թուրքական լրատվամիջոցներն ուշադրություն էին դարձնում այն հանգամանքի վրա, որ Թուրքիայի վարչապետի եւ Իրանի նախագահի միջեւ հանդիպումը Թուրքիայում տեղակայքվելիք Patriot հրթիռային կայանքների հետ կապված ճգնաժամի ֆոնին մեծ հետաքրքրություն է ներկայացնում։