Հայաստանն ու Եվրամիությունն, այսօր՝ դեկտեմբերի 17-ին, վիզային ռեժիմի պարզեցման համաձայնագիր կստորագրեն: Համաձայնագիրը կստորագրվի Բրյուսելում Հայաստան-ԵՄ համագործակցության խորհրդի նիստի ընթացքում:
Հայաստանի ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանն արդեն ժամանել է Բրյուսել՝ այդ նիստին մասնակցելու համար:
Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ դեկտեմբերի 17-ին այս փաստաթղթի ստորագրման մասին հայտնի էր դարձել դեկտեմբերի 14-ին, երբ Հայաստան էին այցելել Լեհաստանի, Շվեդիայի եւ Բուլղարիայի ԱԳ նախարարներ Ռադոսլավ Սիկորսկին, Կարլ Բիլդտը եւ Նիկոլայ Մլադենովը: Նրանք Հայաստանին կոչ էին արել անել հնարավորը Ասոցացման համաձայնագրի շուրջ բանակցությունները մինչեւ եկող տարվա նոյեմբերին Վիլնյուսում կայանալիք «Արեւելյան գործընկերության» գագաթաժողովն ավարտելու համար:
Ավելի վաղ Հայաստանի կառավարությունը որոշում էր կայացրել, ըստ որի 2013-ի հունվարի 1-ից ԵՄ անդամ երկրների քաղաքացիները կարող են Հայաստան այցելել առանց վիզայի:





























