Չինաստանի տարրական դպրոցներից մեկում, հոգեպես անհավասարակշիռ տղամարդը դեկտեմբերի 14-ին ավելի քան 20 երեխաների է դանակահարել, որի պատճառն «աշխարհի վերջից» իր վախն է եղել: Այս մասին հաղորդում են չինական լրատվամիջոցները՝ վկայակոչելով ոստիկանության տվյալները:
Հիշեցնենք, որ դեկտեմբերի 14-ին, Չինաստանում դանակով զինված հանցագործը հարձակվել էր տարրական դպրոցի աշակերտների վրա. վիրավորվել էր 23 աշակերտ։ Ողբերգությունը տեղի է ունեցել Խենան նահանգի Գուանշան գավառի Վենշու գյուղում
Ինչպես հաղորդում է «Սինհուա» գործակալությունը, 36-ամյա տղամարդը հարձակումը գործել է գյուղական տարրական դպրոցի դարպասների մոտ։ 22 աշակերտներից բացի, վիրավորվել է նաեւ գյուղի մեկ բնակչուհու։ Երեխաների կյանքին վտանգ չի սպառնում:
Հանցագործը ոստիկանության կողմից ձերբակալվել է դեպքի վայրում։
Ոստիկանությունում նշում են, որ տղամարդը հարձակումը գործել է դեկտեմբերի 21-ին սպասվող «աշխարհի վերջի» մասին լուրերի ազդեցության տակ, գրում է «ՌԻԱ նովոստին»:



























