Չինաստանում դանակով զինված հանցագործը հարձակվել է սկզբնական դպրոցի աշակերտների վրա. վիրավորվել է 22 աշակերտ։ Ողբերգությունը պատահել է դեկտեմբերի 14-ի առավոտյան Խենան նահանգի Գուանշան գավառիի Վենշու գյուղում։

Ինչպես հաղորդում է Սինխուա գործակալությունը, 36-ամյա տղամարդը հարձակումը գործել է գյուղական սկզբնական դպրոցի դարպասների մոտ։ 22 աշակերտներից բացի, վիրավորվել է նաեւ գյուղի մեկ բնակիչ։ Այժմ վիրավորներին բժշկական օգնություն են ցույց տալիս հիվանդանոցում։ Երեխաների կյանքին վտանգ չի սպառնում, հաղորդում է «ԻՏԱՌ-ՏԱՍՍ»-ը։

Հանցագորձը ոստիկանության կողմից ձերբակալվել է դեպքի վայրում։ Նրա՝այդ քայլին դիմելու  պատճառների մասին դեռ ոչինչ հայտնի չէ։