«Հրապարակ» թերթը գրում է. «ԱՄՆ-ում դեմոկրատների հաղթանակն ու Դոնալդ Թրամփի դիրքերի սասանումն ահուդող է գցել ՀՀ իշխանությունների սիրտը, որ գուցե չեղարկվի ԹՐԻՓՓ համաձայնագիրը։
Երեկ խորհրդարան է հրավիրվել Հայաստանում ԱՄՆ գործերի ժամանակավոր հավատարմատար Դեյվիդ Ալենը, որի հետ մի խումբ ՔՊ-ականներ են հանդիպել եւ, մեր տեղեկություններով, խնդրել են փարատել իրենց կասկածներն ու մտահոգությունները։
Խորհրդարանի պաշտոնական կայքում այս հանդիպումից հետո տեղ գտած հաղորդագրության մեջ եւս անդրադարձ կա ԹՐԻՓՓ-ին։ «Արժեւորվել է օրեր առաջ Հայաստանի խորհրդարանի կողմից «Թրամփի ուղի՝ հանուն միջազգային խաղաղության եւ բարգավաճման» նախագծի (ԹՐԻՓՓ) վերաբերյալ ռազմավարական համագործակցության մասին շրջանակային համաձայնագրի վավերացումը։
Ընդգծվել է ԹՐԻՓՓ նախագծի տնտեսական եւ աշխարհաքաղաքական առանցքային նշանակությունը տարածաշրջանային խաղաղության եւ ենթակառուցվածքների ապաշրջափակման տեսանկյունից, քննարկվել դրա իրագործման ընթացքին առնչվող հարցեր»։
Առավել մանրամասն թերթի այսօրվա համարում




























