Իրանի ազգային անվտանգության բարձրագույն խորհրդի քարտուղար Մոհսեն Ռեզային հայտարարել է, որ Թեհրանը ոչ միայն մարտի դաշտում ռազմավարական պարտության է մատնել ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփին, այլև ազդել է ԱՄՆ Կոնգրեսի ընտրությունների արդյունքների վրա։
«Իրանցի ժողովուրդը Թրամփին ռազմավարական պարտության է մատնել մարտի դաշտում և Հորմուզի նեղուցում, ինչպես նաև քաղաքական պարտության՝ Վաշինգտոնում», - գրել է Ռեզային X սոցիալական ցանցում։
Նա զգուշացրել է, որ Իրանի հետ առճակատման մեջ մտնող յուրաքանչյուր ոք դրա համար կվճարի։
Ավելի վաղ հաղորդվել էր, որ նոյեմբերի 3-ին կայացած Կոնգրեսի ընտրությունների արդյունքներով ԱՄՆ Դեմոկրատական կուսակցությունը մեծամասնություն է ստանում երկու պալատներում։




























