ԿԺԴՀ-ն զորավարժություններ է անցկացրել հեռահար ռազմավարական թևավոր հրթիռների կիրառմամբ, հաղորդում է Կորեայի կենտրոնական հեռագրական գործակալությունը (ԿԿՀԳ)։
Գործակալության տվյալներով՝ չորեքշաբթի ԿԺԴՀ-ի արևելքում անցկացվել են հրթիռային զորամասի կրակային ստորաբաժանման ցուցադրական զորավարժություններ։
«Զորավարժություններին ներգրավված ստորաբաժանումն անթերի կատարել է հեռահար ռազմավարական թևավոր հրթիռներով պայմանական օդանավակայանին հարված հասցնելու առաջադրանքը», - գրում է գործակալությունը։
Նշվում է, որ զորավարժություններն ուղղված էին մարտական համակարգերի տեխնիկական արդիականացմանը և ռազմավարական սպառազինության կիրառման պատրաստականության բարձրացմանը։



























