ԱՄՆ-ը հայտարարել է խոշորագույն առևտրային գործընկերներից մի քանիսի նկատմամբ նոր մաքսատուրքեր սահմանելու մասին, հայտնում է BBC News-ը։
Միջոցները ձեռնարկվում են ԱՄՆ առևտրային օրենսդրության 301-րդ բաժնի համաձայն անցկացված հետաքննությունների արդյունքների հիման վրա։ Դրանք վերաբերել են արդյունաբերության տարբեր ճյուղերում ավելցուկային արտադրական հզորություններին և արտադրանքի թողարկման ծավալներին։
Հետաքննություններն ընդգրկել են Չինաստանը, Եվրոպական միությունը, Սինգապուրը, Շվեյցարիան, Ինդոնեզիան, Մալայզիան, Կամբոջան, Թաիլանդը, Հարավային Կորեան, Վիետնամը, Թայվանը, Բանգլադեշը, Ճապոնիան և Հնդկաստանը։
Մաքսատուրքերի չափը կտարբերվի՝ կախված երկրից և ապրանքախմբից։ Ամենաբարձր դրույքաչափերը նախատեսված են Չինաստանի համար՝ մինչև 40%։ Վիետնամի համար մաքսատուրքերը կարող են հասնել 35%-ի։ Հետաքննություններում ընդգրկված մյուս տնտեսությունների նկատմամբ կկիրառվեն մինչև 20% կամ 25% դրույքաչափեր։
Միաժամանակ, որոշ մաքսատուրքերի փաստացի չափը կարող է ավելի ցածր լինել՝ հաշվի առնելով մաքսատուրքերի սահմանափակումները, որոնց շուրջ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն ավելի վաղ պայմանավորվել էր առանձին առևտրային գործընկերների հետ։





























