Ռուսաստանում ինտենսիվ աշխատանք է տարվում նավթավերամշակման գործարանների պաշտպանությունն ուժեղացնելու ուղղությամբ։ Այս մասին փոխվարչապետ Ալեքսանդր Նովակը հայտնել է «Վեստի» լրատվական ծառայության լրագրող Օլգա Կնյազևային տված մեկնաբանությունում։

Նովակի խոսքով՝ չնայած ձեռնարկություններին հասցվող առանձին հարվածներին՝ վնասված օբյեկտներն արագ վերականգնվում են։

«Առանձին հարվածներ լինում են, առանց դրա չի լինում, բայց վերականգնումն արագ է ընթանում», — նշել է փոխվարչապետը։

Նախօրեին Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հանձնարարել էր ուժեղացնել նավթավերամշակման գործարանների և դրանց աշխատակիցների անվտանգությունը։

Պուտինը հայտարարել էր, որ Ուկրաինան ի վիճակի չէ կրիտիկական վնաս հասցնել ռուսական ձեռնարկություններին, և հիշեցրել էր Մոսկվայի պատասխան գործողությունների անխուսափելիության մասին։