Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն ֆրանսիական Le Point ամսագրին տված հարցազրույցում պատմել է, թե ով է իրենից հետո դառնալու հանրապետության ղեկավարը։
«Ում ժողովուրդն ընտրի, նա էլ կլինի։ Խոստանում եմ ձեզ։ Եթե ձեզ այդքան մտահոգում է մեր իշխանության փոփոխությունը, ապա ասեմ, որ ում էլ ժողովուրդն ընտրի, կդառնա նախագահ, ինչպես 90-ականներին։ Չեք ասի, չէ՞, որ ես 1994-ին, իշխանության գալով, ինչ-որ բան եմ կեղծել։ Ինձ մարդիկ են ընտրել։ Մերժելով այն ժամանակվա իշխանությանը՝ նրանք ինձ են ընտրել», — հարցազրույցից մի հատված է մեջբերում «ԲելՏԱ» գործակալությունը։
Լուկաշենկոն հավաստիացրել է, որ ժողովուրդը ճիշտ նույն կերպ՝ ընտրությունների միջոցով, կընտրի նաև ապագա նախագահին։ «Եվ մոռացե՛ք այդ «իշխանության փոխանցման», «իշխանության տարանցման» մասին, - ընդգծել է պետության ղեկավարը։ - Դե, հավանաբար, երբ ես հեռանամ իշխանությունից, որոշ նախապատվություններ կունենամ։ Բայց ոչ այնպիսի նախապատվություններ, որոնց մասին դուք եք մտածում»։





























