Եթե Չինաստանի Գուանչժոու մեգապոլիսում եք և երեկոյան ժամը տասից հետո քաղց եք զգում, բայց չեք ցանկանում այցելել McDonald’s-ի կամ Burger King-ի նման արագ սննդի ցանցեր, անհանգստանալու կարիք չկա։ Մութն ընկնելուն պես քաղաքում աշխուժանում է գաստրոնոմիական կյանքը, և բացվում են ինքնատիպ գիշերային շուկաները։
NEWS.am-ի թղթակիցն այցելել է այդ շուկաներից մեկը՝ պարզելու, թե ինչպես է կազմակերպված Գուանչժոուի փողոցային սնունդը։ Այս վայրերի գլխավոր առանձնահատկությունը թարմ մթերքի առատությունն է՝ մսի ու ծովամթերքի բազմազան տեսակներից մինչև էկզոտիկ բանջարեղեն, սունկ և կանաչեղեն։
Ձևաչափը պարզ է և հասանելի բոլորին․ այցելուն վաճառասեղանից ինքն է ընտրում իր նախընտրած բաղադրիչները՝ մատչելի գներով, իսկ խոհարար-վաճառողները հենց տեղում՝ նրա աչքի առաջ, հաշված րոպեներում տապակում կամ շոգեխաշում են դրանք՝ ավելացնելով անուշաբույր համեմունքներ ու սոուսներ։ Չինաստան այցելող զբոսաշրջիկների համար սա ոչ միայն ուշ երեկոյան համեղ ու մատչելի ընթրելու միջոց է, այլև զբոսաշրջային երթուղիներից դուրս երկրի գիշերային կյանքի իսկական մթնոլորտը զգալու հնարավորություն։
Դիանա Առուշանյան, Գուանչժոու





























